Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

Ինչպես դառնալ ակտիվ քաղաքացի

Ինչպես դառնալ ակտիվ քաղաքացի
26.07.2014 | 12:02

«Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպությունը տարածել է հետևյալ մամուլի հաղորդագրությունը.

«Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության ամենամյա 22-րդ ամառային ճամբարում հանրապետության մարզերից և Երևանից ավելի քան 110 աշակերտներ հուլիսի 25-ին հանդիպեցին ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆեռնի հետ: Հանդիպումը կազմակերպվել էր «Ձեռնարկատիրական և քաղաքացիական կրթություն» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ:

Հանդիպման ընթացքում ճամբարականները դեսպանին ներկայացրին վերոհիշյալ ծրագրի շրջանակներում իրենց ձեռք բերած փորձառությունը և պատմեցին արձանագրած հաջողությունների մասին, ինչպես նաև մեծ հպարտությամբ թվարկեցին այն ձեռնարկները և համայնքային ծրագրերը, որոնց իրականացումը նպաստել է գործարար և քաղաքացիական հմտությունների զարգացմանը, նորարարական և ստեղծագործական մտածելակերպի խթանմանը:

Հանդիպմանը հաջորդող հարց ու պատասխանի ընթացքում դեսպանը ճամբարականներին տվեց օգտակար և կարևոր խորհուրդներ:

«Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության կողմից ներկայումս իրականացվող «ձեռնարկատիրական և քաղաքացիական կրթություն» ծրագիրն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ և նպատակ ունի Հայաստանի ավելի քան 300 դպրոցների ավելի քան 4500 աշակերտներին հաղորդել տնտեսագիտական և ձեռնարկատիրկական գիտելիքներ: Այն աշակերտներին ծանոթացնում է նաև բիզնես էթիկայի և կորպորատիվ սոցիալական պատասխանատվության հիմունքներին և նրանց հնարավորություն է ընձեռնում իրենց տեսական գիտելիքները փորձարկել գործնականում: Ծրագիրը միաժամանակ աշակերտներին սովորեցնում է դառնալ ակտիվ քաղաքացիներ, ներգրավվել թիմային աշխատանքներում և հոգ տանել իրենց համայնքների բարեկեցության մասին:
Մանրամասն տեղեկությունները ներկայացված են կազմակերպության վեբ-կայքում:

Դիտվել է՝ 2064

Մեկնաբանություններ